Քաղաքական

07.02.2020 11:05


«Իմքայլական» պատգամավորները ՍԴ-ի հարցով հատ-հատ մշակվել են․ «Իրատես»

«Իմքայլական» պատգամավորները ՍԴ-ի հարցով հատ-հատ մշակվել են․ «Իրատես»

Ասում են, թե ՍԴ-ին առնչվող օրենքի նոր փաթեթը «կենաց-մահու» կռիվ է դարձել իշխանությունների համար: «Իմքայլական» բոլոր պատգամավորները հատ-հատ մշակվել են. Բադասյանը թրեյնինգներ է անցկացրել նրանց հետ` «հետքայլի տեղ չունենք` за нами Москва» բովանդակությամբ:

«Իմքայլականներին» հանրամատչելի բացատրվել է, որ եթե օրինագծի տակ չստորագրեն եւ չքվեարկեն, կհամարվեն դավաճան: Մոտիվացիան բացատրվել է առաջին հերթին հնի ու նորի, ապա նոր միայն Հրայրից, որպես «խանգարող հանգամանք», ազատվելու, եւ ոչ սահմանադրությունը ցանկացած տեղից «խուզելու» իրենց իրական մտահոգությամբ:

Միաժամանակ հասկացրել են պատգամավորներին, որ հոգով «ուզեն» այդ օրինագծի ընդունումը, որովհետեւ իրենց «կյանքը» եւս վտանգվում է, եթե չկարողանան Փաշինյանի ուզածով անել։ Նիկոլը կմտածի, որ այս պառլամենտն ընդհանրապես բանի պետք չէ, եւ անպայման կցրի այն, ինչի մտադրությունն առանց այդ էլ ունի:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը