Լրահոս

07.02.2020 12:15


«Իսրայել Օրի» հյուրանոցում հրդեհ է բռնկվել

«Իսրայել Օրի» հյուրանոցում հրդեհ է բռնկվել

ԱԻն ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 7-ին, ժամը 04:48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոցի նկուղային հարկում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:51-ին, մարվել՝ 06:11-ին: Ամբողջությամբ այրվել են շոգեբաղնիքը՝ (6 քմ) և մասամբ նախասրահը՝ գույքով (40 քմ): Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը