Լրահոս

07.02.2020 12:35


Եղվարդի խճուղում բախվել են 2 Mercedes-ներն ու Toyota-ն. կա վիրավոր

Եղվարդի խճուղում բախվել են 2 Mercedes-ներն ու Toyota-ն. կա վիրավոր

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Բոքոնիկ» շուրջօրյա առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 35 ՍG 466 համարանիշի, Mercedes մակնիշի 35 PN 744 համարանիշի և Toyota մակնիշի 50 XO 777 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ բոլորը եղել են սթափ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը