Լրահոս

08.02.2020 12:21


Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում բուք է

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում բուք է

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 11:49-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սոթք-Քարվաճառ, Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի, ավտոճանապարհներին, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում բուք է:

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին, Արագածոտնի մարզի Ապարան, Շիրակի մարզի Գյումրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան, քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը