Լրահոս

09.02.2020 19:48


Հերթական վենդետտան Լոռու մարզում. հնչել են կրակոցներ, կա 2 զոհ, 2 վիրավոր

Հերթական վենդետտան Լոռու մարզում. հնչել են կրակոցներ, կա 2 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը ճանապարհին գիտակցության չգալով մահացել են:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել է նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ավտոմատ:

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է, հրկիզված «Նիվան» կապ ունի կատարված դեպքի հետ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի, 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այս կրակոցներն ու սպանությունները վենդետտա են, և կապ ունեն տարիներ առաջ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: Այդ վարկածը նույնպես ոստիկաններն ու քննիչները պարզում են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը