Աշխարհ

10.02.2020 21:20


Թուրքիայում օրական 7 մարդ է մահանում ավտովթարից

Թուրքիայում օրական 7 մարդ է մահանում ավտովթարից

2019թ․ Թուրքիայում տեղի է ունեցել 418․488 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց ընթացքում մարմնական վնասվածքներ է 286․000 քաղաքացի։ Մահվան ելքով վթարների թիվը կազմել է 2․101, դեպքի վայրում մահացել է 2․524 մարդ։

Դա նշանակում է, որ յուրաքանչյուր 75 վայրկյանում միջինում 1 ՃՏՊ է տեղի ունեցել, իսկ յուրաքանչյուր 110 վայրկյանում 1 մարդ է վիրավորվել այդ պատահարների հետևանքով:

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ ամեն օր Թուրքիայում 7 մարդ է մահանում հենց վթարի վայրում: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացողների թիվն այս վիճակագրության մեջ չի մտնում։ Հիվանդանոցում մահացածների թիվն էլ ներառելու դեպքում օրական ՃՏՊ-ից մահացողների թիվը հասնում է 20-ի։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը