Կարծիք

10.02.2020 18:46


Միանգամայն ընդունելի կլիներ նրանց դիրքորոշումը, եթե նրանք վերադարձած կամ ճանապարհին լինեին դեպի արդեն «կարգին երկիր»

Միանգամայն ընդունելի կլիներ նրանց դիրքորոշումը, եթե նրանք վերադարձած կամ ճանապարհին լինեին դեպի արդեն «կարգին երկիր»

ԱՐԵԳԱԿԻՆ ՊԵՏՔ Է ՀԵՌՎԻՑ ՆԱՅԵԼ, ԿԱՅՐԻ ԵԹԵ ՇԱՏ ՄՈՏԵՆԱՍ․․․
Արամայիս Սահակյան

ԽՍՀՄ ամենադաժան տարիներին շատ սփյուռքահայեր փառաբանում էին Խորհրդային Հայաստանը, նույնիսկ այն անվանում «Խենթի երազի» իրականացում և իրենց բարեկեցիկ երկրներից խրատում հայաստանցիներին։ Հետո, նրանց մի մասը 1946թ․ ներգաղթեց ու․․․ չշարունակեմ։

90-ականներից տասնյակ հազարավոր հայաստանցիներ արտագաղթեցին և նրանց մեծ մասը բարեհաջող հանգրվանեց բարեկեցիկ եվրոպական երկրներում, բայց միշտ «սրտները ցավացել է» Հայաստանի համար։ Իսկ «չե՞ք մտածում վերադառնալու մասին» հարցին պատասխանում էին․ «կարգին երկիր սարքեք՝ կգանք․․․»։

2018թ․ «թավշյա, սիրո, հանդուրժողականության և այլն» հեղափոխությունը նրանք ևս ցնծությամբ ընդունեցին։ Ինչո՞ւ որոշեցի անդրադառնալ այս հարցին․ բազմաթիվ նեոսփյուռքահայեր շարունակում են կրծքով պաշտպանել հեղափոխությունը՝ առանց խորանալու քննադատում, վիրավորում են Հայաստանում ապրող և իշխանությանը քննադատողներին։ Նույնիսկ արդեն սկսել են քարոզչություն անել հանրաքվեի «այո»-ի համար։ Միանգամայն ընդունելի կլիներ նրանց դիրքորոշումը, եթե նրանք վերադարձած կամ ճանապարհին լինեին դեպի արդեն «կարգին երկիր», ինչպես 1946թ․։ Բայց ոչ․․․ «դե գիտես, երեխաներն արդեն հարմարվել են, համ էլ գան ի՞նչ անեն»։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը