Լրահոս

11.02.2020 10:30


Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Lada 110-ը. կան վիրավորներ

Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Lada 110-ը. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Lada 110 մակնիշի 19 L Ս 881 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 OZ363 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը