Լրահոս

11.02.2020 11:50


Գյումրու «Ույուտ» սրճարանում այրվել է խոհանոցի կահույքը

Գյումրու «Ույուտ» սրճարանում այրվել է խոհանոցի կահույքը

Փետրվարի 11-ին, ժամը 01:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պ. Սևակի փողոցում գտնվող «Ույուտ» սրճարանում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 02:52-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պ. Սևակի փողոցի թիվ 9/2 հասցեում գտնվող «Ույուտ» սրճարանի 3-րդ հարկի խոհանոցում (12 քմ):

Հրդեհի հետևանքով այրվել են խոհանոցի կահույքը (մոտ 2 քմ) և էլեկտրական մսաղացը:

Այս խորագրի վերջին նյութերը