Լրահոս

12.02.2020 10:28


Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ (տեսանյութ)

Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ (տեսանյութ)

Երեկ՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Սիսիան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Հաբեթ Ս.-ի վարած Ford Transit մակնիշի 017 GG 10 համարանիշի և Արթուր Ա.-ի վարած Opel Astra մակնիշի 67 QQ 707 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր Մկրտիչ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճանապարհը եղել է անցանելի: Տեղի ճանշինը կատարել է ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը