Լրահոս

12.02.2020 11:20


Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Բելինսկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Նորայր Վարդանյանի վարած Haise մակնիշի 660 AO 61 համարանիշի և 23-ամյա Դավիթ Գալստյանի վարած Mercedes մակնիշի 11 GG 199 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու Դ. Գալստյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Նարեկ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Haise-ն, որը հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում, բախվել է ճանապարհին տեղադրված գազախողովակին, իսկ Mercedes-ում էլ հրդեհ է բռնկվել։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը մարել է ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը