Կարծիք

13.02.2020 14:08


Փաշինյանի պատվիրակությունը Բեռլինում ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում 20 համար է վարձել. մոտ 22 000 դոլար՝ մի գիշերվա համար

Փաշինյանի պատվիրակությունը Բեռլինում ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում 20 համար է վարձել. մոտ 22 000 դոլար՝ մի գիշերվա համար

Նիկոլ Փաշինյանն ու մի շարք մարդիկ այսօր մեկնում են Գերմանիա, որտեղ կմնան փետրվարի 13-15-ը: Սա աշխատանքային այց է, որի մասին տեղեկատվություն է հրապարակված ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է լրագրող Էմիլ Բաբայանը:

«Իսկ հիմա այն մասին՝ ինչի վերաբերյալ տեղեկություն չեն տարածել. Հայկական պատվիրակությունը հինգաստղանի «Hotel de Rome, a Rocco Forte Hotel» հյուրանոցում ամրագրել է 20 համար՝ 400-500 և մինչև 900 եվրո արժողությամբ:

Այս տեղեկությունը փոխանցել է հյուրանոցի աշխատակիցը, Վրաստանից ներգաղթյալ Լալի Չաչաուրին, նրա հրապարակման սքրինշոթը տեղադրում եմ հրապարակման մեջ: Հիմա տեքստը ջնջված է: Ես մեկնաբանություններում խնդրել էի ավելի շատ տեղեկություն տրամադրել, մինչդեռ մերժում էի ստացել ու դրանից հետո տեքստը ջնջվել էր: Բայց դե մենք փորձված գայլեր ենք, ամեն բարևից առաջ սքրինշոթ ենք անում:

Լալին գրում է, որ Բեռլինում կան բազմաթիվ այլ հյուրանոցներ, այդ թվում և նմանատիպ հինգաստղանի հյուրանոցներ, որտեղ սպասարկումը չի զիջում այստեղի սպասարկմանը, իսկ գներն ավելի մատչելի են: Նա չի հասկանում, թե ինչու է զարգացող երկրի պատվիրակությունն այսքան գումար վատնում:

Ես նայել եմ՝ Բեռլինում իսկապես կան մի շարք հյուրանոցներ՝ ավելի մատչելի գնով: 120-180 դոլար արժողությամբ համարում կարող ես քեզ արաբ շեյխ զգալ, էլ չեմ խոսում 250 դոլար արժողությամբ համարի մասին, որի անհրաժեշտությունն ըստ ամենայնի չկա: Տեղադրում են հինգաստղանի «Hotel Palace Berlin» հյուրանոցի նկարները: Ի դեպ այս հյուարնոցը հատուկ չեմ ընտրել, Google-ում հինգաստղանի հյուրանոցներկ որոնման արդյունքում առաջին իսկ պատահած հյուրանոցն է: Այստեղ 180-200 դոլարով կարելի է շքեղ համար վարձել, որի մեջ ներառված է նախաճաշը, իսկ ջակուզին, լողավազանը և մարզասրահն անվճար են, ներառված է նաև բար:

Բայց ոչ, միայն հյուրանոցի համար հայկական պատվիրակությունը ծախսել է (500+900)/2 * 20 = 14 հազար եվրո, մոտավորապես 22 հազար դոլար մի գիշերվա համար. Փետրվարի 13-15-ի համար ստացվում է 66 հազար դոլար:

Իսկ թե ինչ է Բեռլինում 900 եվրո արժողությամբ համարը, մնում է միայն կռահել»,-գրում է նա:

***

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքում է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո։

«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո: Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»,-Facebook-յան իր էջում գրել է Աղաջանյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը