Լրահոս

14.02.2020 18:05


Երևանում բախվել են «Mercedes»-ն ու Nissan-ը. «Mercedes» կողաշրջվել է, Nissan-ն էլ բախվել է կայանված BMW X5-ին. կա 4 վիրավոր (տեսանյութ)

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու Nissan-ը. «Mercedes» կողաշրջվել է, Nissan-ն էլ բախվել է կայանված BMW X5-ին. կա 4 վիրավոր (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G 55 մակնիշի 35 XF 623 համարանիշի և Nissan March մակնիշի 35 TF 824 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»–ը կողաշրջվել է, Nissan-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 36 FV 967 համարանիշի ավտոմեքենային:

Nissan-ի միջից դուրս են բերել վիրավորներին և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմաանազատել տարածքը, այնուհետև կատարել լվացման աշխատանքներ, քանի որ կողաշրջված «Mercedes»-ից դիզվառելիքի արտահոսք էր սկսվել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով «Mercedes» ու Nissan-ը տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը