Կարծիք

16.02.2020 12:24


Տիգրան Մեծը չի գալու մեր տեղը էդ խնդիրը լուծի

Տիգրան Մեծը չի գալու մեր տեղը էդ խնդիրը լուծի

Ու գիտե՞ք՝ ինչն է խնդիրը, որ ֆեյքերը ու քարոզիչները հիմա ջանասիրաբար կսկսեն տարածել «Փաշինյանը Ալիևի պորտը տեղը դրեց», «10-0 արեց», «Տիգրան մեծով բերանը փակեց» որակի կոնտենտ, ու էլի ոչ մի հետևություն չի արվի, դաշտը կլցվի ջուջուլակերների հրճվանքով, մենք կհայտարարվենք թուրքի լամուկ, իրանք՝ հայրենասեր հպարտ քաղաքացիներ։ Իսկ հարցը կմնա բաց՝ ո՞նց ուղղել կիքսերը։

Երբ էդ էքստազից դուրս գանք՝ Տիգրան Մեծի ժամանակ ադրբեջանցիների գոյություն չունենալու կապակցությամբ, էկեք կենտրոնանանք նրա վրա, որ հիմա իրանք կան ու հիմա իրանք խնդիր են։ Տիգրան Մեծը չի գալու մեր տեղը էդ խնդիրը լուծի։

Հուսով եմ՝ էսքանից հետո, Ալիևի ակնհայտ ցինիկ հայատյաց թեզերից հետո մենք վերջապես կթարգենք էդ «երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակ» թեզը։ Ադրբեջանցիք մենակ մի բան են ուզում՝ որ մենք չլինենք ու Արցախը լինի իրանցը։ Մարդը պարզ ասեց ուղիղ եթերում՝ համայն աշխարհին։ Էլ ի՞նչ է պետք էլի, որ համոզվեք: Իսկ ես ըտենց չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ իրանք մեզնից վախենան ու մոտիկ չգան։ Իսկ դրա համար իրանց համար ընդունելի լուծում ման գալ պետք չի, իրանց պետք է պարտադրել մեր լուծումը։

Հ․Գ․ Բանակցությունների պատվիրակությունը շտապ փոխել է պետք։ Մյուս անգամ գնում են Աղազարյան Հովիկը, Թագուհի Ղազարյանը, Պողոսյան Քրիատինան ու աներձագը։ Մասսայական ոչնչացման զենքը հանելու ժամանակն է էկել։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը