Կարծիք

17.02.2020 11:08


Լուի Ֆիլիպի կարգախոսն էր՝ հարստացրե՛ք ձեզ․ նա շատ արագ հեղինակազրկվեց և դարձավ համընդհանուր ծաղրի առարկա

Լուի Ֆիլիպի կարգախոսն էր՝ հարստացրե՛ք ձեզ․ նա շատ արագ հեղինակազրկվեց և դարձավ համընդհանուր ծաղրի առարկա

Եվս մի պատմական ակնարկ, որի իմացության դեպքում իշխանությունը դժվար թե տարածեր «հարստացեք և հարստացրեք» լոզունգը:

19-րդ դարում Ֆրանսիայում կար մի թագավոր՝ Լուի Ֆիլիպը, ով եկավ իշխանության 1830թ. հեղափոխության շնորհիվ, տարածում էր ժողովրդավարական լոզունգներ՝ ընդգծելով իր ժողովրդականությունը, նա իրեն կոչում էր ոչ թե պատմական տիտղոսով՝ Ֆրանսիայի և Նավառայի թագավոր, այլ՝ ֆրանսիացիների թագավոր և այլն: Նրա կառավարման արդյունքում երկիրը թաղվեց կոռուպցիայի մեջ, տիրում էր վայրի կապիտալիզմ: Նա շատ արագ հեղինակազրկվեց և դարձավ համընդհանուր ծաղրի առարկա: Նրա կառավարման պաշտոնական համարվող կարգախոսն էր՝ «enrichissez-vous» , ինչը նշանակում է՝ հարստացրեք ձեզ...

Լուի Ֆիլիպը գահընկեց արվեց 1848թ. հաջորդ հեղափոխությամբ, և երկրի ղեկին վերադարձան Բոնապարտները...

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը