Կարծիք

18.02.2020 08:06


Նիկոլ Փաշինյա՛ն, ինչո՞ւ ես խաղաղություն աղերսում միջազգային հանրությունից ու Ալիևից

Նիկոլ Փաշինյա՛ն, ինչո՞ւ ես խաղաղություն աղերսում միջազգային հանրությունից ու Ալիևից

Նիկոլ Փաշինյան, պարոն վարչապետ, Ալիևը դրոշակ սարքած թափահարում էր Խոջալուի ջարդերը, լավ ինչո՞ւ էիր լալկվել, ինչո՞ւ չասացիր Սումգայիթի ու Բաքվի ջարդերի մասին ու դեռևս թարմ Թալիշի դեպքերը, փոխարենը ընդունեցիր ու ցավակցեցիր այդ փաստը:

Ալիևը բաց չթողեց հնարավորությունը հայտարարելու հայ դիպուկահարի կողմից ադրբեջանցի զինվորի սպանության փաստը, ինչո՞ւ չասացիր, որ տասնյակ հազարավորներ էլ հայկական կողմից են սպանվել, ինչո՞ւ չհիշեցիր հայ սպային կացնահարած ու հենց նույն Ալիևի կողմից հերոսի կոչում ստացած Սաֆարովին, Սլոյանի գլուխը կտրած մեկ այլ ադրբեջանցի զինվորին, որը նույնպես հերոսի կոչմանը արժանացավ:

Ինչո՞ւ չհակադարձեցիր օկուպանտ, օկուպացված տարածքներ, ագրեսոր հայտարարություններին, կամ ինչո՞ւ ես խաղաղություն աղերսում միջազգային հանրությունից ու Ալիևից, երբ այդ նույն Ալիևը պահանջում է միջազգային հանրությունից Արցախը ճանաչել ադրբեջանական տարածք ու հայկական զորքը դուրս բերել այդ տարածքից:

Ոչ մի խոսք չհնչեց նաև ապրիլյան պատերազմի մասին ու նաև պատասխան չտրվեց Ալիևի ցինիկ հայտարարությանը, որ Արցախը ոչ մեկի կողմից չճանաչված մի սուբեկտ է ու նաև դու հաստատեցիր (անվտանգության գոտի) արտայտությամբ, բա էլ ո՞ւր մնաց Արցախը Հայաստան է, ու վերջ արածդ հայտարարությունը:

Տիգրան Մեծի հետ կապված արգումենտը շատ թույլ հարված էր՝ համեմատած այն բազմաթիվ արգումենտների, որոնք հնչեցին Ալիևի կողմից ու մնացին անպատասխան կամ տրվեցին լղոզված պատասխաններ:

Սխալները շատ էին, կաղում էր ոչ միայն դիվանագիտությունը, պատմագիտությունը, այլ նաև լեզվագիտությունը, այս առումով Փաշինյանին անհրաժեշտ է ինքնակրթվել, նման տկար գիտելիքների բազան գուցե բավարար է լրագրող կամ պատգամավոր աշխատելու համար, բայց ոչ վարչապետ կամ գերագույն գլխավոր հրամանատար:

Փաշինյանի ելույթից խիստ ոգևորվածներին ասեմ, բռավո, բիս գոռալու փոխարեն լավ կլինի մեկ անգամ ևս ուշադիր դիտեք դեբատը, ու եթե ձեր անալիտիկ միտքը կհերիքի վերլուծել, ապա կհասկանաք Փաշինյանի պարտությունը այս ռաունդում, հաջորդը երբ կլինի, չգիտեմ և կլինի՞ արդյոք, բայց մի բան հստակ գիտեմ՝ պետք է պատրաստվել պատերազմի:

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը