Լրահոս

18.02.2020 10:42


Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. վերջինն էլ հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերին

Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. վերջինն էլ հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերին

Երեկ՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 36 MC 431 համարանիշի և Opel մակնիշի 36 MR 551 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ բախվելով ծառերին։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը