Լրահոս

21.02.2020 12:25


Նորագավիթի «գաի պոստի» հարևանությամբ բախվել են Infiniti-ն ու Opel Corsa-ն. կան վիրավորներ

Նորագավիթի «գաի պոստի» հարևանությամբ բախվել են Infiniti-ն ու Opel Corsa-ն. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի Նորագավիթի ճանապարհային ոստիկանության չգործող հենակետի հարևանությամբ բախվել են 30-ամյա Շահեն Մ.-ի վարած Opel Corsa մակնիշի 34 DԼ 069 համարանիշի և 42-ամյա Վլադիմիր Ի.-ի վարած Infiniti FX 35 մակնիշի 88 FF 889 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Շահեն Մ.-ն և նրա ուղևոր, 26-ամյա Միլենա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկասրարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը