Լրահոս

21.02.2020 15:44


«Հարսնաքար» ռեստորանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Hyundai Elantra-ն. կան վիրավորներ (տեսանյութ)

«Հարսնաքար» ռեստորանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Hyundai Elantra-ն. կան վիրավորներ (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Արթուր Ս-ի վարած Mercedes մակնիշի TAO 039.32 տարանցիկ համարանիշի և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Գևորգ Դ-ի վարած Hyundai Elantra մակնիշի 35 MM 768 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին և շինությանը։

Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Գևորգ Դ-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 46-ամյա Նատալյա Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարսնաքար»-ի աշխատակիցները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը