Լրահոս

09.03.2011 13:24


Ջակլին Հեյլ. «Հայաստանի քաղաքական բարեփոխումների ընթացքը բավականին թերի է»

Այսօր «Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի իրականացումը 2010թ.–ին» զեկույցի ներկայացմանը Բրյուսելի Բաց հասարակության հիմնադրամի ներկայացուցիչ Ջակլին Հեյլը նշել է, որ Եվրամիությունը տնտեսական և քաղաքական ոլորտներում բավականին լուրջ գործընկեր է Հայաստանի համար։ Սակայն, ըստ Հեյլի, Հայաստանի քաղաքական բարեփոխումների ընթացքը բավականին թերի է եղել։

«Մոլդովայի կառավարությունը ստանձնած պարտավորությունները կատարեց և ավելի բարվոք վիճակում է այսօր, ավելի շատ աջակցություն է ստանում Եվրամիությունից»,– ընդգծեց բանախոսը՝ հասկացնելով, որ Հայաստանի իշխանություններն ստանձնած պարտավորությունները չեն կատարել։

Ըստ եվրոպացի փորձագետի՝  Հայաստանում քաղաքական իրավիճակը բարվոք չէ. երկրում դեռևս կան քաղբանտարկյալներ, խոսքի ազատությունը սահմանափակված է։ Նա նաև ընդգծել է հասարակական կազմակերպությունների գործունեությունը կաշկանդող քայլերի մասին։ «Ընդունվել է որոշում, որով գործադիրի կողմից ՀԿ–ների աշխատանքին միջամտելու հնարավորությունն ավելացել է»,– նշել է Հեյլը։

Այս խորագրի վերջին նյութերը