Լրահոս

21.02.2020 16:05


«Գոշ» գազալցակայանի մոտ կայանված Opel-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի (տեսանյութ)

«Գոշ» գազալցակայանի մոտ կայանված Opel-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտոմեքենայի խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսիյան խճուղում ավտոմեքենա է այրվում։

Հրշեջները «Գոշ» գազալցակայանի հարևանությամբ մարել են Opel Astra մակնիշի 36 ԼA 876 համարանիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

ՄՄանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը