Լրահոս

24.02.2020 10:47


Վաղը հանրապետության առանձին հատվածներում սպասվում է բուք․ Գագիկ Սուրենյան

Վաղը հանրապետության առանձին հատվածներում սպասվում է բուք․ Գագիկ Սուրենյան

Հարգելի վարորդներ, ուշադրություն․

Փետրվարի 25-ի ցերեկը, ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։

Վաղը երեկոյան ժամերից տեղումները աստիճանաբար կդադարեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ։

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը