Լրահոս

24.02.2020 11:02


Սյունիքի մարզում 29-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 44-ամյա վարորդի բեռնատար Volvo-ին. կա վիրավոր

Սյունիքի մարզում 29-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 44-ամյա վարորդի բեռնատար Volvo-ին. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 07:50-ի սահմաններում, Կապանի բնակիչ, 29-ամյա Արամ Հ.-ն՝ իր վարած Ford Transit մակնիշի 860 OM 61 համարանիշի ավտոմեքնայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167 կմ հատվածում բախվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Զարդթուր Հ.-ի վարած «Վոլվո» մակնիշի 79 E 193-10 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 33-ամյա Սևակ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ford-ի վարորդն ու ուղևորը աշխատում են «Աթենք» ՍՊԸ-ում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը