Լրահոս

24.02.2020 11:10


Արմավիրի մարզում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և այն տապալել. կա վիրավոր (տեսանյութ)

Արմավիրի մարզում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և այն տապալել. կա վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի 13 MN 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը