Կարծիք

24.02.2020 15:43


Մեր դեղատներում բժշկական դիմակի լուրջ պակաս կա, որովհետև «առնեմ-ծախողները» ողջ քանակը ճամփել են Չինաստան

Մեր դեղատներում բժշկական դիմակի լուրջ պակաս կա, որովհետև «առնեմ-ծախողները» ողջ քանակը ճամփել են Չինաստան

Ուրեմն, Հայաստանի դեղատներում բժշկական դիմակի լուրջ սղություն է, նետու, ու գիտե՞ք, թե ինչու չկա, որովհետև իմ գյուտարար ու սրամիտ ազգի «առնեմ-ծախողները» 30 դրամանոց դիմակի մեջ եքա փայ են մտել ու ողջ քանակությունը ճամփել են Չինաստան:

Ասում են՝ լավ փողեր են օդում բռնել, բայց ո՞ւմ հաշվին, էլի: Պետական անվտանգության խնդիր է սա, որից էլի գլուխ չհանեցինք․․․ բա սենց բա՞ն են անում..... գոնե չթողեիք, որ էդ ֆուրերով դիմակը երկրից դուրս գար․․․ հիմա նստել դիմակ ենք մուրում, դիմակ չկա ոչ մի տեղ, եթե լինի էլ՝ 200-300 դրամից պակաս չեն վաճառում.....

#ազգ_դիմակ

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ

Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը