Լրահոս

25.02.2020 12:40


«Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Suzuki-ն ու Lexus-ը, Lexus-ն էլ հայտնվել է գազոնում

«Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Suzuki-ն ու Lexus-ը, Lexus-ն էլ հայտնվել է գազոնում

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Lexus մակնիշի 73 TX 073 համարանիշի և Suzuki մակնիշի 34 FN 012 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Lexus-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում։

Մանրամսները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը