Լրահոս

26.02.2020 12:06


Արարատի մարզում 37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին և բախվել վերջինիս պատկանող «ԳԱԶ 3110»-ին. կան վիրավորներ

Արարատի մարզում 37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին և բախվել վերջինիս պատկանող «ԳԱԶ 3110»-ին. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 25-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Հարություն Հ-ն իր վարած Toyota Sienna մակնիշի 10 XF 077 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հովհաննես Մ-ին և բախվել վերջինիս պատկանող ԳԱԶ 3110 մակնիշի 35 ZN 905 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հարութուն Հ-ն և Հովհաննես Մ-ն տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը