Լրահոս

26.02.2020 12:15


Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel Astra-ն. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel Astra-ն. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 60 կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 34-ամյա Խաժակ Հ-ի վարած Mercedes մակնիշի 36 AD 646 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 54-ամյա Սուրիկ Ա-ի վարած Opel Astra մակնիշի 36 ԼR 658 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները, տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը