Կարծիք

26.02.2020 14:26


1991 թ․ սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեին վերաբերող նկարն է․ տղերք, ինչի ձեռ եք գցում, անդուր բան է տակից հելնում

1991 թ․ սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեին վերաբերող նկարն է․ տղերք, ինչի ձեռ եք գցում, անդուր բան է տակից հելնում

Մեդիա.ամ կայքում դեռևս 2016թ. սեպտեմբերի 20-ին, այսինքն՝ Անկախության օրվա շեմին, «1991. «Տնքոցը մեզ էլ չի տանջի»» վերտառությամբ զետեղվել է մի լուսանկար, որ հասկանալի է՝ վերաբերում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեին:

Քանի որ այլ կոնկրետ տվյալներ չկան, մնում է ենթադրել, որ ներկայացված նկարում պատկերված է 1991 թվականին այդ շրջանում որևէ թերթի հրապարակած գրաֆիկական պլակատ կամ պարզապես 1991-ի Անկախության հանրաքվեի պլակատի նկար: Դա այլ հարց է, հուսով եմ, կպարզաբանվի:

Ինձ ա՛յլ բան հետաքրքրեց: Այդ՝ ակնհայտորեն անցյալում եղած պլակատում «Այո»-ն պատկերված է ճիշտ և ճիշտ նույն կերպ, ինչ երեկ «Քաղպայմանագիրն» ընդունեց որպես իրենց հրահրած առաջիկա հանրաքվեի «այո» քարոզչության լոգո, դեռ մի բան էլ՝ 3 միլիոն դրամ մրցանակ տվեց դրա համար:

Ուրեմն, կա՛մ անցյալում արված պլակատի ու վերջին «այո»-ի լոգոյի հեղինակը («Գարուն էյջընսի») նույն մարդն է (գուցե նրա ժառանգը), կա՛մ սա բացահայտ գրագողություն է և օրենքով հետապնդելի արարք...

Տղերք, ինչի ձեռ եք գցում, անդուր բան է տակից հելնում...

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

17

Այս խորագրի վերջին նյութերը