Լրահոս

27.02.2020 11:58


Արմավիրի մարզում բախվել են 22–ամյա վարորդի Mercedes-ն ու 30–ամյա վարորդի Toyota Camry-ն. կան վիրավորներ

Արմավիրի մարզում բախվել են 22–ամյա վարորդի Mercedes-ն ու 30–ամյա վարորդի Toyota Camry-ն. կան վիրավորներ

Նյութեր են նախապատրաստվում փետրվարի 24-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 01:20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Մրգաշատ գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 34 PL 716 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Պ.-ի վարած Toyota Camry մակնիշի 05 OG 005 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Մ.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 22-ամյա Հարություն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը