Լրահոս

27.02.2020 12:10


36-ամյա վարորդը Mercedes GL-ով Դիլիջանի վտանգավոր ոլորաններում բախվել է մի քանի ծառերի. կա զոհ

36-ամյա վարորդը Mercedes GL-ով Դիլիջանի վտանգավոր ոլորաններում բախվել է մի քանի ծառերի. կա զոհ

Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։10--ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Հ-ն իր վարած Mercedes GL մակնիշի A193 AE 198 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում, 3-րդ ոլորանից դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր ծառերին բախվելով՝ հայտնվել ոլորանի 4-րդ հատվածում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Կարինե Կ-ն տեղում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ արդեն որերորդ ավտովթարն է նշված վտանգավոր ոլորանահատվածում տեղի ունենում, ցավոք, նաև՝ ողբերգական. «Ամեն անգամ նման դեպքերից հետո պատասխանատու մարմինները ժամանում են, նայում են ու խոստանում, որ թերությունը կվերացվի, բայց այդ ամենը հերթական այցելությունն է լինում։ Գոնե այս հերթական ողբերգական վթարից հետո տեղներից իրար գան ու էս խնդիրը վերջնականապես լուծեն, հակառակ դեպքում ամեն մի մահ, ամեն մի վթար մնալու է դրանց խղճին»։

Ի դեպ, նման հատվածում տեղի ունեցած գրեթե բոլոր ավտովթարներին, այդ թվում՝ ողբերգական, SHAMSHYAN.com-ն անդրադարձել է։

Այս խորագրի վերջին նյութերը