Կարծիք

28.02.2020 01:19


ՍԴ 7 անդամների պահվածքը, եթե չասենք աննախադեպ, առնվազն հազվադեպ հանդիպող երևույթ է հայկական իրականության մեջ

ՍԴ 7 անդամների պահվածքը, եթե չասենք աննախադեպ, առնվազն հազվադեպ հանդիպող երևույթ է հայկական իրականության մեջ

Ո՞Վ ԿՍՊԱՍԵՐ

Այսօր պարզ դարձավ, որ ՍԴ 7 անդամները չտրվեցին գայթակղությանը՝ ժամկետից շուտ կենսաթոշակի անցնել, բայց շարունակել պահպանել բարձր եկամուտ։ Նրանք չտրվեցին նաև «ժողովրդի» ավելի քան 70% աջակցությունը վայելող իշխանության, նույն «ժողովրդի», ողջ քննչադատախազական աներևակայելի ճնշմանը և, ինչպես ասում են՝ «ժողովրդի» ընտրյալներն ու նրանց աջակիցները «արժանապատիվ» չհեռացան։

Իսկապես, հայկական մտածողության պարագայում (մեկ ա ինչ ուզում անում են, եղունգ ունես՝ գլուխդ քորի, ի՞նչ գործ ունես, կարևորը ընտանիքը պահելն է և այլն), ՍԴ 7 անդամների պահվածքը, եթե չասենք աննախադեպ, առնվազն հազվադեպ հանդիպող երևույթ է հայկական իրականության մեջ։ Ի դեպ, հիմնականում, հենց այսպիսի գերլարված, ամբոխավարական իրավիճակում է երևում անձանց իրական քաղաքացիությունը։

Հաճախ, «վաղուց վախը չափած», մեծ-մեծ խոսող գործիչները, իսկական «նապաստակներ» են դառնում լարված, վտանգավոր իրավիճակներում, և զարմանալիորեն սկզբունքային գործիչներ են դառնում նրանք, որոնցից ոչ ոք այդպիսի պահվածք չէր սպասում։ Տարբեր ժամանակներում մարդկությունն ականատես է եղել նման երևույթների, երբ անվախ, սկզբունքային հեղափոխականները դարձել են ժողովուրդների մեծ առաջնորդ ընկեր Ստալինի մանկլավիկները, բայց հանրությանն անհայտ բժիշկներ Սաղյանն ու Միրզա-Ավագյանը չհաստատեցին Աղասի Խանջյանի «ինքնասպանությունը»։

Անկեղծ, ինձ համար անակնկալ էր ՍԴ 7 անդամների պահվածքը, որն էլ հոռետեսիս որոշակի լավատեսության հիմքեր է տալիս։ Տեսնենք՝ ապրիլի 5-ին մենք կունենանք գիտակից հասարակությո՞ւն, թե՞․․․ անգիտակից ամբոխ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը