Կարծիք

01.03.2020 18:57


«Փակ սահմանով» ժամանած կորոնավիրուսը, հանրաքվեն ու բուկլետ բաժանողը

«Փակ սահմանով» ժամանած կորոնավիրուսը, հանրաքվեն ու բուկլետ բաժանողը

Սկզբից քեզ զգուշացնում են, որ կորոնավիրուսը վտանգավոր է, դու սկսում ես հեգնել ու ծաղրել զգուշացնողներին:

Հետո քեզ ասում են՝ սահման փակի, դու նորից ծաղրում ու հեգնում ես: Դրանից հետո ստիված փակում ես սահմանը, բայց չգիտես՝ ոնց «փակ սահմանով» կորոնավիրուսի վարակակիր է գալիս երկիրդ: Դու չեղարկում ես հերթական քաղաքական կլոունադան ու ստանում ես ավելի մեծ ֆեյլից (հակասահմանադրական հանրաքվե) ֆեյսսեյվինգով թռնելու լավ հնարավորություն:

Հիմա հարց. պարոն բուկլետ բաժանող, բա որ ժամանակին զգուշացնում էին ու դու քո թիմով ձեռք էիր առնում էդ զգուշացնողներին, բա եթե հանկարծ սա լուրջ համաճարակի վերածվեց էդքան տուժողների պատասխանը ո՞վ է տալու` դո՞ւ, ԱԺ փոխնախագա՞հը, Արսեն Թորոսյա՞նը, թե ֆսյոտակի Հրայր Թովմասյանն ու «հիբրիդային հեղաշրջման կազմակերպիչները»:

Դուք քաղաքական պատասխանատվություն չե՛ք ունեցել, չունե՛ք ու չե՛ք էլ ունենալու!!!

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը