Կարծիք

01.03.2020 19:07


Օրվա իշխանությունը մանկամիտ է, ոչ ադեկվատ

Օրվա իշխանությունը մանկամիտ է, ոչ ադեկվատ

Ժողովուրդ ջան, խնդրում եմ լրջացեք, ձեզ հավաքեք, հավաք պահեք ձեր մտքերը, խուճապի մի մատնվեք, հանգիստ ու մաքուր շարունակեք ապրել, մի լարվեք եւ իրար մի անցեք․․․ Օրվա իշխանությունը մանկամիտ է, ոչ ադեկվատ․․․

Լսեք մեկմեկու հակասող նախարարների ու վարչապետի խոսքերը։ Աջ ձեռքը չգիտի՝ ձախն ինչ է անելու։ Ժողովուրդ ջան, հանգիստ եւ հավասարակշիռ եղեք, ապրեք մարդկային բոլոր նորմերով, ժամանակին լվացվեք, մաքուր պահեք ձեզ, ձեր տունը, աշխատավայրը, իրար մի պաչպչեք, ձեռքով մի բարեւեք, մի խաբեք, մի գողացեք, մի շնացեք, հարեւանի կնոջը ցանկասիրաբար մի նայեք, սիրեք ձեր մերձավորին, հազալիս եւ փռշտալիս փակեք քիթ-բերան, շատ սխտոր կերեք եւ սպիրտն էլ չի խանգարի․․․ Սենյակները երբեմն օդափոխեք, չար մարդկանց հետ մի շփվեք․․Մի խոսքով, ապրեք պարզ, շիտակ եւ մաքրակենցաղ․․․

Իսկ թե իշխանությունն ինչ կանի կամ չի անի, շատ էլ մեծ սպասելիք մի ունեցեք, իշխանությունն ինքն է խուճապի մեջ եւ ձեզ էլ դնում է անորոշության մեջ, արհամարհեք․․․ Երեխաներին պահեք տանը, կապ չունի՝ ինչ կորոշի էն տղեն կամ էն մյուսը։ Եթե ունեք հնարավորություն, դուք եւս մնացեք տանը․․․ Մինչեւ օդը կմաքրվի եւ վիրուսը կնահանջի․․․ Վաղ թե ուշ նահանջելու է․․․ Մինչեւ երեկ գիշեր չգիտեի՞ք չէ, որ Հայաստանում եւս կան վարակվածներ, չգիտեիք ու հանգիստ շնչում-արտաշնչում էիք․․․

Շարունակեք նույն ոգով, վերը նշածս խորհուրդները պահպանելով․․․․ Իշխանությանը կամ միանգամից պիտի կախեիք կամ էլ, եթե դեռ պարանը չեք գտնում, պարզապես թու-թու արեք, ինքը ինքնակամ ռադ կլինի։ Նախարարով-վարչապետով, իրենց «գիտուն-անգետներով» տեղով քաղաքական կորոնա-վիրուս են, ոնց կարող են ձեզ օգնել, ձեզ օգնողը դուք պիտի լինեք, պիտի օգնեք յուրաքանչյուրդ ձեզ, փրկելով ձեր ընտանիքը ու ձեր երկիրը․․․․

Մնացածը՝ ֆիգնյա, ինչպես կասեր իմ մի հին ընկեր․․․․ Ոչ մի ակնկալիք մի ունեցեք, սրանք միայն խոսող են, եւ ավելի ու ավելի դատարկախոս․․․․Հավատացեք , վիրուսները կգան ու կերթան, կարեւորը՝ դուք եղեք այնքան մաքուր, որ ոչ մի վիրուս ձեզ չդիպչի․․․․Էլի եմ ասում, փորձեք շփումները հասցնել մինիմումի․․․մաքուր մարմնում եւ մաքուր հոգում ոչ մի վիրուս չի կարող վայրէջք կատարել․․․․ Առողջ ու հանգիստ եղեք․․․․Հավատ ունեցեք ու սեր․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը