Կարծիք

01.03.2020 19:20


Հատուկ տաղանդ է պետք աշխարհը համակած վիրուսի նկատմամբ նման անլուրջ մոտեցում ունենալու համար

Հատուկ տաղանդ է պետք աշխարհը համակած վիրուսի նկատմամբ նման անլուրջ մոտեցում ունենալու համար

Մի բան էլ իմ կողմից՝ հատուկ տաղանդ է պետք աշխարհը համակած վիրուսի նկատմամբ նման անլուրջ մոտեցում ունենալու համար՝ թե բա «վտանգավոր չի», «թու, թու, թու», «երթ», «խուճապ են տարածում» եւ այլն։ Արդյունքում, վիրուսը Հայաստանում հայտնաբերում է ոչ թե նախարարությունը, այլ հենց ինքը՝ վարակվածը, ինքնուրույն դիմելով բժշկի։

Հիմա, մարդամեկը խուճա՞պ է տարածում իր էջով՝ վրա-վրա ստատուսներ գրելով, թե՞ հույսներդ էլի էդ հիստերիկ մարդամեկն ու իր տխմար առողջապահության նախարարն են․․․

Ի դեպ, ճիշտ ժամանակն է կարանտին հայտարարելու մասին, կանխելու համար լայն տարածումը։ Չնայած հիմա կասեն՝ խուճապ եմ տարածում ․․․

Ի՞նչ ասեմ, ինչ արել ենք, պիտի քաշենք՝ ցավոք նաեւ նրանք, ովքեր չեն մասնակցել էդ ամենին։

Արա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը