Կարծիք

02.03.2020 18:46


Հենց որ վտանգը նվազի, բժիշկները նորից կդառնան միայն կոռուպցիա տարածողներ

Հենց որ վտանգը նվազի, բժիշկները նորից կդառնան միայն կոռուպցիա տարածողներ

Ցանկացած իրավիճակում պիտի ունակ լինել տեսնել ավելին, քան այն, ինչ խնամքով ու հարմարավետությամբ հրամցնում են։

Վերջերս Հայաստանում բժիշկների ու բուժաշխատողների վերաբերյալ միտումնավոր փորձում են կարծիք ձևավորել՝ իբր նրանք էլ կոռուպցիոն գործարքների մաս են, ամբողջ օրը մտածում են կոռուպցիայի մասին ու ոչինչ չեն անում առանց կոռուպցիոն շահի։

Կարծում եմ՝ մի քանի վառ օրինակ հիշելն ավելորդ չի լինի. ՁԻԱՀ-ի կենտրոն, ծննդատներ, Տուբերկուլյոզի կենտրոնի «օպտիմալացում», Ոստիկանության հոսպիտալի և պոլիկլինիկայի լուծարում, բազմաթիվ բուժհաստատություններում աշխատողների նկատմամբ անարդար վերաբերմունք։

Ու այդ անարդարությունների հեղինակները՝ իշխանություն զավթածներն իրենց PR ակցիաներից մի պահ կտրվեցին, շրջվելով դեպի բժիշկները, որովհետև խիստ անհրաժեշտ են դարձել նրանց մասնագիտական ունակությունները։

Բայց, ինչպես ամեն ինչ Նիկոլի մոտ, սա էլ երկար չի տևելու։

Հենց որ, իր կարծիքով, վտանգը նվազի, բժիշկները նորից կդառնան միայն կոռուպցիա տարածողներ։

Հ.Գ. Չնայած այս ամենին, վստահ եմ, որ մեր բուժաշխատողներն իրենց պարտքը կատարում են անմնացորդ և կհաղթահարեն այս փորձությունը ևս։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը