Քաղաքական

02.03.2020 16:19


Դատարանը մերժել է Կարեն Խաչատրյանին 225 մլն դրամի գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը

Դատարանը մերժել է Կարեն Խաչատրյանին 225 մլն դրամի գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Ամրամ Մակինյանից։ Նրա խոսքով՝ սա սպասելի որոշում էր։

«Դատարանը, ով ամբողջ ծավալով քննել է Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հարցերը։ Երբ այդ դատավորից վերցնում և տալիս են այլ դատավորի, ով օբյեկտիվորեն հնարավորություն չունի իմանալու ապացույցների ամբողջական զանգվածը»,-ասաց Մակինյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը գրավի չափ էր առաջարկել 225 մլն ՀՀ դրամը, որը, որպես առերևույթ պատճառված վնասի փոխհատուցման դեպոզիտ վճարվել է։

«Ես առաջարկել էի 225 մլն դրամ գումարը Դատախազության հաշվից տեղափոխել դատարանի դեպոզիտ»,- ասաց Մակինյանը։

Հիշեցնենք, Կարեն Խաչատրյանը՝ ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է։ Նա մեղադրվում է վատնում կատարելու մեջ: Խաչատրյանի փաստաբանները պնդում են, որ չկա որևէ փաստական հանգամանք, որը հաստատում է, որ այդ ամենը տեղի է ունեցել։ Ավելին, նրանք ընդգծում են, որ այս գործի կարմիր թելը «Խաչատրյան» ազգանունն է։

Այս խորագրի վերջին նյութերը