Լրահոս

02.03.2020 21:18


Արմավիրի մարզում միմյանց են բախվել Mercedes, Mitsubishi Pajero, և ГАЗель մակնիշի ավտոմեքենաները. կա 8 տուժած

Արմավիրի մարզում միմյանց են բախվել Mercedes, Mitsubishi Pajero, և ГАЗель մակնիշի ավտոմեքենաները. կա 8 տուժած

Երեւան-Արմավիր ավտոճանապարհին միմյանց են բախվել Mercedes, Mitsubishi Pajero, եւ ГАЗель մակնիշի ավտոմեքենաները. կա 8 տուժած։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 2-ին, ժամը 19:00-ի սահմաններում։

Վթարի հետեւանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Բախման հետեւանքով ГАЗель-ը, որը սպասարկում է Երեւան-Նալբանդյան թիվ 224 երթուղին, կողաշրջվել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը