Լրահոս

03.03.2020 15:09


Ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալի խաչմերուկում բախվել են Haise-ն, Honda-ն և Lada-ն (տեսանյութ)

Ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալի խաչմերուկում բախվել են Haise-ն, Honda-ն և Lada-ն (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50- սահմաններում Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 670 AO 61 համարանիշի, Honda Fit մակնիշի 10 PՏ 880 համարանիշի և Lada112 մակնիշի 36 NR 466 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Haise-ն հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը