Լրահոս

04.03.2020 09:06


Ներկայացնում եմ կորոնավիրուսի ախտանիշները

Ներկայացնում եմ կորոնավիրուսի ախտանիշները

Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի ախտանիշները ներկայացնում եմ ձեզ և հորդորում, որ խուճապի չմատնվեք, հետևեք հիգիենայի կանոններին և սիմպտոմներին, անհրաժեշտության դեպքում դիմեք բժշկի և ոչ մի դեպքում չզբաղվեք ինքնաբուժությամբ:

Ամենատարածված ախտանիշներն են`ջերմության բարձրացում 88%, չոր հազը 68%, թուլություն, հոգնածություն`38%, հազի ընթացքում լորձի արտանետումը՝ 33%, մկանների ցավը՝ 14%, դող, սարսուռ՝ 11%: Ավելի քիչ տարածված է սրտխառնոցը՝ 5%, իսկ լուծը` 4%: Քթային արտադրությունը ախտանիշ չէ: Մահացության մակարդակը կազմում է 3.4%:
տարիքը | հիվանդ | մահեր
0–9 | 0,9% | 0
10–19 | 1,2% | 0,1%
20–29 | 8.1% | 0.2%
30–39 | 17.0% | 0.2%
40–49 | 19,2% | 0.4%
50–59 | 22.4% | 1.3%
60–69 | 19,2% | 3,6%
70–79 | 8,8% | 8.0%
80+ | 3.2% | 14.8%

Պահպանե՛ք անձնական հիգիենան, ձեռքերը հաճախ լվացեք, օգտագործեք դիմակներ, բերանի խոռոչը միշտ խոնավ պահեք, զերծ մնացեք համբուրվելուց, սենյակները օդափոխեք, օգտագործեք ախտահանիչ նյութեր, մի շփվեք մարդկանց հետ, ովքեր թեկուզ սովորական գրիպով են հիվանդ:
Առողջ եղեք!!!

***

Ինչ է կորոնավիրուսը

Կորոնավիրուսը մանրէ (միկրոօրգանիզմ) է, մակերեսին ունի փշիկներ, նման է պսակի, ինչի համար կոչվում է`կորոնավիրուս: Կորոնավիրուսը ներբջջային մակաբույծ է: Վիրուսը ինքը առանց մարդու բջիջների չի կարող բազմանալ: Ներթափանցելով մարդու բջիջներ՝ որպես մակաբույծ, բազմանում է և առաջացնում ՝ հետևյալ կլինիկական պատկերը`ջերմության բարձրացում, հազ: Վիրուսը ախտահարում է վերին շնչուղիների լորձաթաղանթի էպիթելը: Վիրուսի կենսունակությունը արտաքին միջավայրում 48 ժամ է: Կոնկրետ այս դեպքում վիրուսը կոչվում է`sars cov2 , իսկ հիվանդությունը` covid19։

Առաջին անգամ այն հայտնաբերվել է 2002 թվականին՝ կրկին Չինաստանում, ու կրկին աղբյուրը եղել է չղջիկը: Այդ ժամանակ մահացության տոկոսը եղել է 10%, երկրորդ անգամ՝ Սաուդյան Արաբիայում 2012 թականին, աղբյուրը՝ ուղտը, մահացությունը՝ 30%: Կորոնավիրուսի առանձնահատկություններից է այն, որ մինչև 10 տարեկան երեխաները չեն վարակվում, իսկ վարակվելու դեպքում էլ շուտ կազդուրվում են: Մյուս առանձնահատկությունն այն է, որ տղամարդիկ 1.8 անգամ ավելի հաճախ են վարակվում, քան կանայք: Այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ուղեկցվող հիվանդություններ, հատկապես` շաքարային դիաբետ և սիրտ անոթային հիվանդություններ, վարակվելու հավանականությունը ավելի մեծ է:

Վիրուսի փոխանցման հիմնական մեխանիզմն օդակաթիլայինն է, այսինքն՝ թքի կաթիլների միջոցով: Այդ իսկ պատճառով պետք է պահպանել հազի և փռշտալու էտիկետը: Մյուսը` կոնտակտային եղանակը, երբ արտաքին միջավայրում կա վիրուսով ախտոտված տարածք և մենք շփվում ենք այդ տարածքի հետ` հպվելով: Գաղտնի շրջանը կարող է տևել 14-24 օր, և այդ ընթացքում թեստերը կարող են չհայտնաբերել վիրուսը: Դա պայմանավորված է նրանով, թե ինչ ինտենսիվությամբ է վիրուսը բազմանում օրգանիզմում կամ ինպես է դրսևորում օրգանիզմը իր պաշտպանողական հատկություններով:

Նորից խորհուրդ եմ տալիս խուճապի չմատնվել: Հետևել հազի և փռշտոցի էտիկետին, անընդհատ սենյակները օդափոխել, ձեռքերը լվանալ և մշակել էթիլ սպիրտի 60% լուծույթով, հիվանդ ժամանակ տանից դուրս չգալ, դիմել բժշկի` չզբաղվել ինքնաբուժմամբ:

Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը