Լրահոս

04.03.2020 10:17


Վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են, մեկ անձ հոսպիտալացվել է. բժիշկ-համաճարակաբան

Վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են, մեկ անձ հոսպիտալացվել է. բժիշկ-համաճարակաբան

Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։

«Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»,-նշել է Կարապետյանը և հարցին, թե արդյոք նա թեստավորում կանցնի՞, պատասխանել է՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում:

Այս խորագրի վերջին նյութերը