Աշխարհ

07.03.2020 18:20


Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 100 հազարի

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 100 հազարի

Աշխարհի տարբեր երկրներում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 102 հազարից, մահացել է մոտ 3500 մարդ, ավելի քան 57 հազարը առողջացել է։ Տվյալները հրապարակել է South China Morning Post թերթը։

Ըստ թերթի՝ ամենաշատ մահացածները, ինչպես նաև առողջացածները Չինաստանից են։

Տեղի իշխանություններն էլ հայտարարում են, որ համաճարակը նահանջ է ապրում։

Չինաստանի առողջապահության հարցերով հանձնաժողովի տվյալների համաձայն՝ վերջին օրերին հիվանդանոցներից դուրս է գրվել 1678 մարդ, իսկ 4873 մարդ՝ կարանտինից։

Մահացածների թվով երկրորդը Իտալիան է, այնտեղ նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 197 մարդ։

Այդ երկրում վարակվածների թիվը մոտեցել է 5000-ին։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը