Լրահոս

11.03.2011 17:49


Ցունամին կարող է գրեթե ողջ Խաղաղ օվկիանոսով տարածվել

Ցունամին կարող է գրեթե ողջ Խաղաղ օվկիանոսով տարածվել

Խաղաղ օվկիանոսի տարածքում ընկած գրեթե բոլոր երկրները կարող են տուժել ցունամիի ալիքից, որն առաջացել է Ճապոնիայի ափերին տեղի ունեցած երկրաշարժից։ Այս մասին զգուշացրել են ցունամիին հետևող ամերիկյան կենտրոնից։ Ամերիկացի մասնագետները կարծում են, որ հսկայական ալիքները Ճապոնիայից կարող են հասնել Ավստրալիայի և  Լատինական Ամերիկայի ափերին։ Ներկա դրությամբ 20 երկրների իշխանություններ իրենց քաղաքացիներին զգուշացրել են ցունամիի վտանգի մասին։ Խոսքը մասնավորապես Ճապոնիայի, Ռուսաստանի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների և Հավայների(ԱՄՆ) մասին է։

Այս խորագրի վերջին նյութերը