Լրահոս

09.03.2020 15:17


Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, Opel-ն էլ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում

Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, Opel-ն էլ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Իլոնա Թ-ի վարած Volkswagen Golf մակնիշի 36 TM 414 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 22-ամյա Կառլեն Հ-ի վարած Opel Vectra 36 PG 602 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ը դուրս է կեել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, իսկ Volkswagen-ն էլ բախվել է ճանապարհի երթևեկելի գոտո արգելապատնեշին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ։

Մանրամանսերը՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը