Լրահոս

09.03.2020 17:49


Մարալիկի ծննդատունը փակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները հայտարարել են՝ եթե թույլ չտան ծննդաբերությունները Մարալիկում, կփակեն ճանապարհները

Մարալիկի ծննդատունը փակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները հայտարարել են՝ եթե թույլ չտան ծննդաբերությունները Մարալիկում, կփակեն ճանապարհները

Այսօր՝ մարտի 9-ին, կրկին լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Մարալիկի ծննդատանն էին հավաքվել մարզի Սառնաղբյուր, Ձիթհան, Քարաբերդ, Անիպեմզա և այլ գյուղերի բնակիչները, մասնավորապես, հղի կանայք, նրանց ամուսիններն ու հարազատները ովքեր պահանջում էին, որպեսզի առողջապահության նախարարությունը թույլատրի Մարալիկի ծննդատանը ծննդօգնություն ցուցաբերել. գրում է shamshyan.com-ը։

Առողջապահության նախարարության քայլից վրդովված հղի կանայք ասում էին. «Այս վիճակում ինչպե՞ս կարող ենք հասնել Գյումրի կամ Արթիկ, որպեսզի մեր երեխաները Գյումրիի ծննդատանը ծնվեն։ Ո՞րն է նպատակը, որ ուզում են մեզ ուղարկել Գյումրու ծննդատուն, երբ Մարալիկի ծննդատունը շատ լավ բուժսպասարկում է իրականացնում»։

Ծննդատան աշխատակիցներն էլ նշեցին, որ ծննդատանը մինչ օրս ոչ մի ծննդաբերութուն վատ ավարտ չի ունեցել, բոլոր աշխատակիցները՝ սկսած բժիշկներից, ընդհուպ մինչև այլ բուժաշխատողներ, կատարում են իրենց պարտականությունները պատշաճ ձևով։

Մարալիկի ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանն էլ, իր հերթին, ընդգծեց, որ այլևս սարքավորումների խնդիր չունի ծննդատունը։

«Այս պահին կոնսուլտացիայի հերթագրված է 75 հղի կին, ինչպե՞ս եք պատկերացնում, որ բոլորը, ովքեր մարզի տարբեր բնակավայրերում են բնակվում, երկար ճանապարհ անցնեն՝ հասնելու համար Գյումրի, երբ որ նույն պատշաճ ծննդօգնությունը մենք երկար տարիներ ցուցաբերում ենք մեզ մոտ»,-ասել են բուժաշխատողները։

Այս խորագրի վերջին նյութերը