Լրահոս

10.03.2020 11:55


Կոտայքի մարզում բախվել են 60–ամյա վարորդի Lexus-ն ու 36–ամյա վարորդի Honda-ն. կա 3 վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են 60–ամյա վարորդի Lexus-ն ու 36–ամյա վարորդի Honda-ն. կա 3 վիրավոր

Երեկ՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Գառնի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 60-ամյա Էդուարդ Հ.-ի վարած Lexus մակնիշի JJ 017 ՍՍ համարանիշի և 36-ամյա Մամիկոն Ա.-ի վարած Honda մակնիշի 58 DQ 558 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի ուղևորներ, Երևանի բնակիչ, 62-ամյա Ռուբեն Գ.-ն, 63-ամյան Աիդա Ա.-ն և ՌԴ քաղաքացի, 57-ամյա Միխայիլ Լ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը