Լրահոս

10.03.2020 12:09


Արմավիրի մարզում 37-ամյա վարորդը Nissan-ով բախվել է գազատար խողովակին, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա վիրավոր (տեսանյութ)

Արմավիրի մարզում 37-ամյա վարորդը Nissan-ով բախվել է գազատար խողովակին, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա վիրավոր (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Վոլոդյա Մ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 35 QZ 220 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում՝ բախվելով շինության պատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վոլոդյա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է եղել։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը