Աշխարհ

10.03.2020 17:56


Ադրբեջանի խորհրդարանն առաջին անգամ կին է գլխավորել

Ադրբեջանի խորհրդարանն առաջին անգամ կին է գլխավորել

Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլի մեջլիսը (խորհրդարան) մարտի 10-ին կայացած իր առաջին նիստում խորհրդարանի նախագահ Է ընտրել Սահիբա Ալի ղըզը Գաֆարովային:

Նրա թեկնածությունն առաջադրել Էր «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցությունը, որի ներկայացուցիչները օրենսդիր մարմնի՝ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով 70 մանդատ են շահել 125-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Գաֆարովայի օգտին քվեարկել Է 116 պատգամավոր:

Նշվում Է, որ անկախության տարիների ընթացքում առաջին անգամ երկրի խորհրդարանը կին Է գլխավորում:

Այս խորագրի վերջին նյութերը