Կարծիք

11.03.2020 10:10


Երևանի փողոցներում մեր քարոզչական պաստառները հայտնվելուն պես ՀՔԾ-ից հերթական հրավերը ստացա

Երևանի փողոցներում մեր քարոզչական պաստառները հայտնվելուն պես ՀՔԾ-ից հերթական հրավերը ստացա

Ինչպես արդեն տեղյակ եք, մենք որոշել ենք մասնակցել քարոզչությանն ու ակտիվ բոյկոտ ենք քարոզելու: Երևանի տարբեր վայրերում մեծ ու փոքր քարոզչական տախտակներ ենք վարձել ու այս ամսվա ընթացքում տարբեր քարոզչական նյութերով լինելու ենք մարզերում և համայնքներում:

Էս ֆոնի վրա ՀՔԾ-ից հերթական հրավերն եմ ստանում, բայց էս անգամ հայտնի «մատնության» գործի նախաքննության ավարտի մասին տեղեկանալու համար: Հիմա վաղը պետք է սաղ գործերս թողնեմ ու նորից գնամ ՀՔԾ մասկառադի մասնակցելու համար: Հիմա չգիտեմ՝ ոնց խնդրենք էս մարդկանց, որ գոնե էս մի ամսվա մեջ անընդհատ չքաշքշեն ու տարբեր մուտիլովկեքով քարշ չտան իրանց քաղաքական օֆիսներ:

Հ.Գ. Ժամը դեռ հայտնի չի ՀՔԾ գնալուս, բայց էս թեմայով մի հատ մեծ ասուլիս կանենք փաստաբանների հետ, ու քանի որ արդեն գործը դատարան են ուղարկում, ավելի մեծ քաղաքական շոուն ապահովված է լինելու:

На изображении может находиться: небо и на улице
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը