Աշխարհ

11.03.2020 11:04


Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

Թուրքիայում հայտնել են նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 1-ին դեպքի մասին: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:

Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, վարակված անձը Թուրքիայի քաղաքացի է: Նրա վիճակը ստաբիլ է գնահատվում:

Նշվում է, որ պացիենտը վարակվել է Եվրոպա կատարած ուղևորության ժամանակ: Այժմ նա մեկուսացված է:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը